Tag Archives: ծնող

Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում

Դիփակ Չոպրա

Հատված  «7 հոգևոր կանոն ծնողների համար» գրքից

 Ինչից սկսել

Այն պահից սկսած, երբ ձեր երեխան լույս աշխարհ է գալիս, դուք նրա հոգևոր ուսուցիչն եք:

Եթե դուք ստեղծում եք վստահության, անկեղծության, չդատապարտելու և ընդունելու մթնոլորտ, այդ հատկանիշները երեխան յուրացնում է որպես հոգու հատկանիշներ:

Կատարյալ աշխարհում ծնողների դերը կարելի էր ձևակերպել մեկ կարճ արտահայտությամբ՝ «ցուցաբերել միայն սեր, լինել միայն սեր»:

Սակայն աշխարհում, ուր մենք ստիպված ենք հաղթահարել այն ամենը, ինչ կա նրանում, երեխաները մշտապես բախվում են վարքագծի, որը զուրկ է սիրուց, հիմնականում, իհարկե, ոչ տանը, թեև երբեմն էլ՝ և տանը: Անհանգստանալու փոխարեն, թե արդյո՞ք ձեզանում կա բավարար սեր, որպեսզի դուք կարողանաք լինել հոգևոր ուսուցիչ, փորձեք ոգեղենությունը դիտարկել որպես կյանքի արվեստ, քանզի դա հենց այդպես է:

Ես վստահ եմ, որ հենց այդ արվեստը պետք է փոխանցեք ձեր երեխային որքան հնարավոր է վաղ, և նա կկարողանա այն հասկանալ:

Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում

 

Նորածին, 0 – 1 տարեկան

Բանալի բառեր՝ սեր, ջերմություն, ուշադրություն

Բարեբախտաբար մեր սերնդի մարդիկ արդեն հրաժարվել են այն կեղծ պատկերացումից, ըստ որի երեխային օրորոցից սկսած պետք է վարժեցնել և սովորեցնել կարգուկանոնի: Նորածինը հոգևոր գանձ է:

Փայփայելով նրա անմեղությունը՝ մենք կարող ենք գտնել դեպի մեզ տանող վերադարձի ճանապարհը: Այսպիսով, շատ կարևոր ուղու վրա են այն ծնողները, ովքեր իրենց երեխաների աշակերտներն են: Հպվելով նրանց, գրկելով, պաշտպանելով բոլոր վտանգներից, խաղալով նրա հետ և տալով ձեր ուշադրությունը՝ դուք ձեր երեխայի հետ հաստատում եք հոգևոր կապ: Առանց շրջապատից եկող այս «պարզունակ» ռեակցիաների մարդկային օրգանիզմը չի կարող ծաղկել. Այն կթոշնի և կկորցնի իր ուժերը, ինչպես արևի լույսից զրկված ծաղիկը:   Continue reading Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում