Category Archives: Թարգմանություն

«Մանկավարժական աջակցություն» թարգմանական նախագիծ․ Հոգեկանի և խոսքի զարգացման առանձնահատկությունները զգայական ալալիայի ժամանակ

ՀՈԳԵԿԱՆԻ ԵՎ ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԶԳԱՅԱԿԱՆ ԱԼԱԼԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ

 

Զգայական ալալիայի ժամանակ երեխան լսում է, սակայն չի ընկալում իրեն ուղղված խոսքը։

Այդ ամենը տեղի է ունենում խոսքալսողական վերլուծիչի կեղևային հատվածի վնասման պատճառով /վերին-քունքային գալարների բջիջներում- Գեշլյայի գալարներ/, ուր խոսքային հնչյունների առաջնային վերլուծություն է տեղի ունենում: Երեխաների մոտ չի ձևավորվում հնչյունային ընկալումը, չեն տարբերակվում հնչյունները, և չի ընկալվում խոսքն ամբողջությամբ, չեն ձևավորվում ձայնա-ճանաչողական գործընթացները, նկատվում է խոսքային հնչյունների ընկալման կարողության իջեցում: Continue reading «Մանկավարժական աջակցություն» թարգմանական նախագիծ․ Հոգեկանի և խոսքի զարգացման առանձնահատկությունները զգայական ալալիայի ժամանակ

«Մանկավարժական աջակցություն» թարգմանական նախագիծ․ «Ընդունեք երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան»․ երեխայի դաստիարակությունը Յուլիա Գիպպենրեյտերի կանոններով

«Ընդունեք երեխաներին այնպիսին,

ինչպիսին նրանք կան»․

երեխայի դաստիարակությունը Յուլիա Գիպպենրեյտերի կանոններով

   Երեխայի դաստիարակությունը երկարատև, քրտնաջան և հոգնեցնող գործընթաց է՝ անկանխատեսելի արդյունքով: Այսօր երեխաների դաստիարակության հարցում ծնողներին օգնության են գալիս բազմաթիվ գրքեր, մեծ քանակությամբ մեթոդիկաներ, մոտեցումներ, մոդելներ, ինչպես նաև մանկական հոգեբաններ։ Հետխորհրդային տիրույթում, թերևս ամենահայտնի մանկական հոգեբանը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Գիպպենրեյտերն է: Այս հոդվածում առաջարկում ենք ծանոթանալ երեխաների դաստիարակության նրա սկզբունքների հետ:

 

1․ Ընդունեք երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան:

Երեխայի նորմալ զարգացման կարևորագույն պայմաններից է այն, որ նա հասկանա, որ սիրված է, կարևոր և պետք է այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե նրա համար, որ «լավ է պահում իրեն», «խաղալիքները հավաքում է» կամ «ծնողներին լսում է»: Այս հարցում ծնողներին կարող են օգնել քնքշանքը, գրկախառնությունը և այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «լավ է, երբ մենք միասին ենք», «ուրախ եմ, որ դու ծնվել ես»: Երեխաներն ամեն ինչ բառացիորեն են հասկանում, և փոքրիկի համար ծնողների ուշադրության այդպիսի նշանները կայուն հոգեբանական զարգացման գրավականն են:

2 Մի՛ խանգարեք երեխային, եթե նա տարված է ինչ-որ բանով, և մի՛ խառնվեք, եթե նա օգնություն չի խնդրում: Continue reading «Մանկավարժական աջակցություն» թարգմանական նախագիծ․ «Ընդունեք երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան»․ երեխայի դաստիարակությունը Յուլիա Գիպպենրեյտերի կանոններով

Կրթական առաջընթա՞ց։ Ֆինլանդիայում հրաժարվում են դպրոցական առարկաներից

 

 

Ֆինլանդիան հայտնի է շատ բարձր կրթական մակարդակով։ Գրագիտության մակարդակն այս երկրում կազմում է 100 տոկոս, իսկ  OECD-ի կողմից կազմակերպված՝ սովորողների գիտելիքների գնահատման  Միջազգային ծրագրի համաձայն (PISA)  այն զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը՝ 5-12-րդը՝ կախված գիտելիքների ոլորտից (համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը երրորդ տասնյակի մեջ է)։ Այնուամենայնիվ, Ֆինլանդիան պատրաստվում է իրականացնել կրթության արմատական բարեփոխումներ՝ հրաժարվել առարկաների ուսուցման ընդունված ձևից և ներդնել թեմատիկ ուսուցանում (ուսուցում ըստ թեմաների)։ Continue reading Կրթական առաջընթա՞ց։ Ֆինլանդիայում հրաժարվում են դպրոցական առարկաներից

Ինչպե՞ս է հավասարակշռության զգացումն ազդում ուսուցման վրա

Ինչպե՞ս է հավասարակշռության զգացումն ազդում ուսուցման վրա

Նյարդաբանի կարծիքը

Նյարդահոգեբանությունը լուրջ գիտություն է, որն ունի նաև գործնական կիրառում: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես հավասարակշռության զգացողության խախտումը կարող է ազդել երեխայի հոգեկանի և նրա սովորելու կարողության վրա:

Մեր հարցերին պատասխանում է Իննա Զասոբան: Իննան հոգեբան, նյարդահոգեբան է, <<Առաջմղում ուսուցման մեջ>> ծրագրի մարզիչ: Եկեք իր հետ միասին փորձենք հասկանալ, թե ինչպես են վեստիբուլյար ապարատի աշխատանքի խախտումը, հավասարակշռության զգացողության հետ կապված խնդիրները, ուղեղաբնի գործառության խախտումն ազդում երեխայի սովորելու, ճանաչելու կարողության վրա, ինչպես է այդ ամենը փոխում երեխայի վարքագիծը: Կիմանանք, թե որ երեխաներն ունեն հայելային գիր, ուշադրության պակաս, գերակտիվություն և այլ խնդիրներ: Ինչպես նաև կստանանք հոգեբանի խորհուրդները, թե ինչպես օգնել նման երեխաներին:

       Հարց.  Ինչպե՞ս է հավասարակշռության զգացումն ազդում հոգեկանի վրա: Վեստիբուլյար ապարատի աշխատանքի խախտումներն ինչպե՞ս են արտացոլվում երեխաների վարքագծի վրա: Continue reading Ինչպե՞ս է հավասարակշռության զգացումն ազդում ուսուցման վրա

Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում

Դիփակ Չոպրա

Հատված  «7 հոգևոր կանոն ծնողների համար» գրքից

 Ինչից սկսել

Այն պահից սկսած, երբ ձեր երեխան լույս աշխարհ է գալիս, դուք նրա հոգևոր ուսուցիչն եք:

Եթե դուք ստեղծում եք վստահության, անկեղծության, չդատապարտելու և ընդունելու մթնոլորտ, այդ հատկանիշները երեխան յուրացնում է որպես հոգու հատկանիշներ:

Կատարյալ աշխարհում ծնողների դերը կարելի էր ձևակերպել մեկ կարճ արտահայտությամբ՝ «ցուցաբերել միայն սեր, լինել միայն սեր»:

Սակայն աշխարհում, ուր մենք ստիպված ենք հաղթահարել այն ամենը, ինչ կա նրանում, երեխաները մշտապես բախվում են վարքագծի, որը զուրկ է սիրուց, հիմնականում, իհարկե, ոչ տանը, թեև երբեմն էլ՝ և տանը: Անհանգստանալու փոխարեն, թե արդյո՞ք ձեզանում կա բավարար սեր, որպեսզի դուք կարողանաք լինել հոգևոր ուսուցիչ, փորձեք ոգեղենությունը դիտարկել որպես կյանքի արվեստ, քանզի դա հենց այդպես է:

Ես վստահ եմ, որ հենց այդ արվեստը պետք է փոխանցեք ձեր երեխային որքան հնարավոր է վաղ, և նա կկարողանա այն հասկանալ:

Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում

 

Նորածին, 0 – 1 տարեկան

Բանալի բառեր՝ սեր, ջերմություն, ուշադրություն

Բարեբախտաբար մեր սերնդի մարդիկ արդեն հրաժարվել են այն կեղծ պատկերացումից, ըստ որի երեխային օրորոցից սկսած պետք է վարժեցնել և սովորեցնել կարգուկանոնի: Նորածինը հոգևոր գանձ է:

Փայփայելով նրա անմեղությունը՝ մենք կարող ենք գտնել դեպի մեզ տանող վերադարձի ճանապարհը: Այսպիսով, շատ կարևոր ուղու վրա են այն ծնողները, ովքեր իրենց երեխաների աշակերտներն են: Հպվելով նրանց, գրկելով, պաշտպանելով բոլոր վտանգներից, խաղալով նրա հետ և տալով ձեր ուշադրությունը՝ դուք ձեր երեխայի հետ հաստատում եք հոգևոր կապ: Առանց շրջապատից եկող այս «պարզունակ» ռեակցիաների մարդկային օրգանիզմը չի կարող ծաղկել. Այն կթոշնի և կկորցնի իր ուժերը, ինչպես արևի լույսից զրկված ծաղիկը:   Continue reading Երեխայի պահանջմունքները կյանքի տարբեր փուլերում